«Մանդատներ վերցնելու հարցն ինչո՞ւ է օրակարգում, երբ այդ հարցն առաջանալու է օգոստոսին»․ Նարե Սիմոնյան

«Մանդատներ վերցնելու հարցն ինչո՞ւ է օրակարգում, երբ այդ հարցն առաջանալու է օգոստոսին»․ Նարե Սիմոնյան

Արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընդդիմադիր դաշտի հարգելի կանայք և հատկապես տղամարդիկ:
     Հունիսի 4-ին ինքս խոսել եմ ընտրությունների ցանկացած ելքի դեպքում հունիսի 8-ից սկսած փողոցային պայքարի անհրաժեշտության մասին:
     Անկեղծորեն չեմ հասկանում նաև մանդատներ վերցնելու հարցի օրակարգում հայտնվելը հիմա, երբ այդ հարցն առաջանալու է միայն օգոստոսին: Այս հարցի շուրջ չնայած վերջնական դիրքորոշում դեռևս չունեմ , սակայն դժվար եմ պատկերացնում, որ դա նպաստի ազգային դաշտի պայքարի արդյունվետությանը:
     Իհարկե նորմալ է, երբ կան հարցեր, առարկություններ, դժգոհություններ ընդդիմադիր ուժերի նկատմամբ և բնական է այդ հարցերը հանրային կամ մասնավոր կերպով բարձրաձայնելը՝ ընդդիմադիր ուժերին, նրանց ղեկավարներին, անդամներին:
     Բայց ընդունեք, որ ոչ միայն սիրուն չէ, այլև ազնիվ չէ թիրախավորել ընդդիմադիր ուժի երկու կնոջ միայն նրա համար, որ իրենց հարցազրույցներում ինչ-որ չափով արտահայտել են իրենց ուժի դիրքորոշումը:
     Ու այնպես մեղադրել ու թիրախավորել, կարծես թե փողոցային պայքար սկսել-չսկսելը կամ մանդատ վերցնել-չվերցնելը, անգամ՝ կեղծված ընտրություններում պարտվելը հենց իրենց անձնական որոշումն է:
     Ի վերջո, նրանցից մեկը մանդատ վերցնել-չվերցնելու խնդիր չունի, պատգամավորի թեկնածու չէ:
     Իսկ մյուսը վերջին 6 տարիներին եղած փողոցային պայքարներին ոչ մեկիցս պակաս ակտիվությամբ չի մասնակցել ու պակաս զոհողությունների չի գնացել»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *