ՀՀ ԿԲ–ն պարզաբանել է, թե որ դեպքերում է միջամտում արժութային շուկայում տիրող իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկը միջամտում է արժութային շուկայում տիրող իրավիճակին այն դեպքերում, երբ շուկան դառնում է միակողմանի, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Մենք, որպես կանոն, շուկային միջամտում ենք այն դեպքերում, երբ շուկան միակողմանի է։ Ես բազմիցս պատասխանել եմ այս հարցին», — երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Նրա խոսքով՝ կարգավորողը կարող է շուկա դուրս գալ պահանջարկի և առաջարկի միջև զգալի անհավասարակշռության դեպքում։

«Եթե մենք տեսնում ենք, որ շուկայում կա առաջարկ, բայց չկա պահանջարկ, և այդ առաջարկը կարող է աղավաղում մտցնել ընդհանուր գնագոյացման մեջ, ապա այդ դեպքում ԿԲ-ն կարող է միջամտել», — պարզաբանել է կարգավորող մարմնի ղեկավարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *