Ռեալը նպատակ ունի երեք խաղացողների վաճառքից վաստակել 100 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալում» ակնկալում են այս ամռանը տպավորիչ եկամուտ ստանալ խաղացողների վաճառքից․ գրում է ArmSport-ը։

«Սերուցքայինները» պատրաստ են հրաժեշտ տալ հարձակվող Գոնսալո Գարսիային, ձախ պաշտպան Ֆրան Գարսիային և կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոյին։ Ինչպես հայտնում է Diario AS պարբերականը, ակումբի ղեկավարությունը նախատեսում է այս երեք ֆուտբոլիստների տրանսֆերներից ընդհանուր առմամբ վաստակել 100 միլիոն եվրո։

Հատկանշական է, որ Transfermarkt պորտալն այս խաղացողների տրանսֆերային արժեքներն ավելի համեստ է գնահատում։ Աղբյուրի փորձագետների վարկածով՝ 22-ամյա Գոնսալո Գարսիայի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո, իսկ 26-ամյա Ֆրան Գարսիայի և 23-ամյա Ռաուլ Ասենսիոյի արժեքները գնահատվում են համապատասխանաբար 10 և 20 միլիոն եվրո»,- նշում է լրատվամիջոցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *