Որևէ քայլ կձեռնարկե՞ք, որ թույլ չտաք, օրինակ, Ամարասը, Գանձասարը, Դադիվանքն ու այլ վանքեր ավերվեն կամ համարվեն աղվանական․ հարց՝ Սիսակ Գաբրիելյանին

Ես ուրախ եմ, որ Դուք ասում եք` եկեղեցին մեր ինքնության մի մասն է, և  պատմամշակութային ժառանգության պահպանումն առաջնահերթություն է։ Արդյոք նույն տրամաբանությա՞մբ եք մոտենում, որ, օրինակ, թույլ չտրվի, որ Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը, հայկական ինքնության մաս հանդիսացող տաճարներն ավերվեն կամ համարվեն աղվանական, արդյոք որևէ քայլ կձեռնարկե՞ք Ձեր կարգավիճակից ելնելով, որ թույլ չտաք նման բան․ այսօր ԱԺ նիստում, դիմելով Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածու Սիսակ Գաբրիելյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Եթե իմ աշխատանքի շրջանակը դա ենթադրի, բնականաբար որևէ գնահատական տալուց զերծ չեմ մնա»,- ասաց հանձնաժողովի նախագահի թեկնածուն։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *