Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-մայոր Սեյեդ Մաջիդ Իբն ալ-Ռեզան հայտարարել է, որ վերջին զինված հակամարտության ընթացքում երկիրն արագացրել է ռազմավարական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությունը՝ բարձրացնելով դրանց ճշգրտությունը, հաղորդում է Mehr-ը։
Գեներալն այս հայտարարություններն արել է Իրանի խորհրդարանում Արևելյան Ադրբեջան նահանգի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ այդ ժամանակահատվածում Իրանի պաշտպանական արդյունաբերությունը զարգացել է ավելի արագ, ներառյալ՝ գիտահեն ընկերությունների ներուժի օգտագործման հաշվին, ինչը հնարավորությոն է տվել մեծացնել սպառազինության թողարկումն ու արդիականացումը։
Գեներալն ընդգծել է, որ հրթիռների և դրոնների արտադրությունն իրականացվել է «ավելի մեծ արագությամբ ու ճշգրտությամբ», ինչպես նաև մշակվել են սպառազինության նոր և արդիականացված նմուշներ զինված ուժերի համար։