
Օգտատեր Կարեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Caliber.az կայքը ադրբեջանական ամենառադիկալ հայատյաց կայքն է։
Այս կայքով էին ադրբեջանցիները ցուցադրում վերջին պատերազմներում հայերին խոշտանգելու և սպանելու ամենասարսափելի տեսարանները։
Հիմա այս կայքը հայտնել է իր մտահոգությունը, թե Նիկոլը չունի սահմանադրական մեծամասնություն և դա իրենց համար Հայաստանի սահմանադրությունը փոխելու հեռանկարը մշուշոտ է դարձնում։
Բայց արի ու տես Ալեն Սիմոնյանի մայրը (Marina Hovhannisyan) մեկնաբանում և հանգստացնում է նրանց, թե մի մտահոգվեք, մենք (ՔՊ, ГД) ԲՀԿ-ից կարողացել ենք խլել համապատասխան թվով ձայներ:
Լավ այսպիսի բաներ տեսնելով, ես այլևս ի՞նչ պետք է անեմ, ո՞ւմ մեղադրեմ։
Այսքանից հետո ես` որպես ՀԱՅ, ում ազգականներին և ընկերներին նաև այս կայքի օգնությամբ են կյանքից զրկել (աշխատում եմ մեղմ բառեր գրել) մեղադրում և անիծում եմ ոչ այնքան ՔՊ-ին, ովքեր իրենց շահով, նյութով ու լափով են առաջնորդվում, այլ ավելի շատ ՔՊ ընտրած նախրին (ավելի հարմար բառ չգտա)»։
https://www.facebook.com/karen.mkhitaryan.946/posts/pfbid031CpCKS5LxwZeuNfvi6Nnvtk1Lr2XPfTDTTQeUDwCa56Lj7yxzCEjEBNug2Nbr1Gyl