Ֆրանսիացին դաշտը լքել է պատգարակի վրա


Սպորտ


«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը փոխարինման է մտել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպման 30-րդ րոպեին։

«Էնֆիլդում» ընթացող խաղում եգիպտոսցի ֆուտբոլիստը փոխարինել է վնասվածք ստացած հարձակվող Ուգո Էկիտիկեին։ Ֆրանսիացին չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել և դաշտը լքել է պատգարակի վրա պառկած։

Ավելի վաղ Սալահը հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»։ Փարիզյան ակումբի դեմ հանդիպումը կարող է վերջինը լինել 33-ամյա հարձակվողի համար մերսիսայդցիների կազմում՝ Չեմպիոնների լիգայի մրցաշարում։

Թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունում անգլիական ակումբը պարտվել էր 0:2 հաշվով։ Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» գույները պաշտպանում է 2017 թվականից։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *