
Ռուսական զորքերը գիշերը ծովային անցման ժամանակ Օդեսա քաղաքից դեպի արևելք խոցել են Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար օգտագործվող չորաբեռնատար նավ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ Ռուսաստանի ԶՈւ-ն շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին և Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար օգտագործվող ծովային նավերին։
«Այսօր գիշեր անօդաչու թռչող սարքերով հարվածի հետևանքով ծովային անցման ժամանակ Օդեսա քաղաքից դեպի արևելք խոցվել է «չորաբեռնատար» տիպի ծովային նավ, որը ռազմական գույք էր մատակարարում Ուկրաինայի ԶՈւ-ի համար»,-ասված է ռուսական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։