Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ այսօր ԿԸՀ շենքի մոտ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, ԿԸՀ-ն քննում էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
«Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, որևէ մարմնից որևէ իրավական բան չեմ սպասում, մանավանդ այս «անկախ» մարմնից»,- ԿԸՀ շենքի մոտ լրագրողներին ասել էր Դավիթ Ղազինյանը։