Ինչպես
արդեն հայտնել ենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով
դադարեցնել Իրանի դեմ հարվածները և վստահեցրել է, որ հրադադարը երկկողմ կլինի:
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը
բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Իսլամաբադում (Պակիստան): Իրանական կողմը հայտարարել է, որ Միացյալ
Նահանգները ստիպված էր ընդունել Թեհրանի 10-կետանոց առաջարկը, որը ներառում է
պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում իսլամական
դիմադրության դեմ:
Միաժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում սկսվել է «ոսկե
դար»։
Նա
Իրանի հետ ժամանակավոր հրադադարի համաձայնագիրը անվանել է մեծագույն օր և հավելել,
որ Վաշինգտոնը կօգնի լուծել Հորմուզի նեղուցում տրանսպորտային կոլապսը։ Իրանը,
սակայն, ավելի վաղ հայտարարել է, որ կպահպանի Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը
նաև ԱՄՆ-ի հետ հրադադարի ընթացքում։
«Մեզ սպասվում
են բազմաթիվ դրական գործողություններ։ Կստեղծվի հսկայական հարստություն։ Իրանը
կկարողանա սկսել իր վերականգնումը։ Մենք կսկսենք կուտակել բոլոր տեսակի պաշարներ և
պարզապես կլինենք մերձակայքում՝ համոզվելու համար, որ ամեն ինչ ընթանում է այնպես,
ինչպես պետք է»,- գրել է ԱՄՆ նախագահը։