ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունները՝ Ասատուր Քոչարյանի («Հայաստան» կուսակցությունների դաշինք) և Աշոտ Եղիազարյանի («Ուժեղ Հայաստան» դաշինք) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատախազությունից։
Ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։
Գլխավոր դատախազությունը երեկ ԿԸՀ միջնորդություն էր ներկայացրել՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի, Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։