Շվեյցարիան պատրաստ է ցանկացած պահի հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները և կապի մեջ է բոլոր կողմերի հետ:
«ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մելանի Գյուգելմանը։
«Շվեյցարիան պատրաստ է ցանկացած պահի առաջարկել իր բարի ծառայությունները: Երկրի արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է բոլոր ներգրավված կողմերի հետ և հաստատել է իր պատրաստակամությունը աջակցելու ցանկացած դիվանագիտական նախաձեռնության, որը կարող է նպաստել խաղաղությանը»,- ասել է Գյուգելմանը: