Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան

 Ֆիդանն այդ մասին ասել է Turkiye թերթին տված հարցազրույցում։

«Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել։ Մեր նախագահի կամքով ձեռնարկվել են շատ ավելի կարևոր քայլեր, այդ թվում՝ ուղիղ առևտուր և թռիչքներ։ Նոր ժամանակահատվածում անելիքները նույնպես պարզ են։ Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ այդ պայմանները ի հայտ գան»,- ասել է Ֆիդանը։

Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել 2022 թվականից՝ փոխադարձաբար նշանակելով ներկայացուցիչների կարգավորման գործընթացում։ Կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչը Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայի ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների մի քանի հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություն էր ձեռք բերել Հայաստան-Թուրքիա սահմանը սկզբնական փուլում երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու վերաբերյալ, սակայն այդ պայմանավորվածությունը մինչ այս պահը կյանքի չի կոչվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *