
Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնում է. «Առաջիկա օրերին հանրապետության հատկապես տաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, նաև Երևանում մի փոքր շոգելու ենք։ Հունիսի 18-20-նն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն հունիսի 20-ին՝ Արարատյան դաշտում հասնելով մինչև 36-37 աստիճանի, Երևանում՝ մինչև 35, Սյունիքի հովտային գոտում՝ մինչև 36 աստիճանի։ Չնայած օդի ջերմաստիճանի բարձրացմանը՝ հատկապես հանրապետության հյուսիսային շրջաններում, գիշերը և երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձնրևները կպահպանվեն։ Հունիսի 21-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կսկսի նվազել»։