
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացող թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Իսլանդիայի հավաքականին։
Հայաստանի թիմի կազմում մենախաղում հաղթանակ տարավ Դավիթ Պողոսյանը, Միքայել Ավանեսյանը պարտվեց մրցակցին, իսկ զուգախաղում առավելության հասան Սամվել Աղայանն ու Դավիթ Պողոսյանը։
Նախորդ տուրերում Հայաստանի թիմը պարտության էր մատնել Անդորրայի (3:0) և Սան Մարինոյի (2:1) հավաքականներին: