Դավիթ Ղազինյանի նկատմամբ կալանքի կիրառումն ունի բացառապես քաղաքական իմաստ. Գոհար Մելոյան

Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է․ գրել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Հունիսի 6-ին՝ լռության օրը, հրապարակվեց անհեթեթ ու ենթադրությունների շղթա հանդիսացող մի ձայնագրություն, որտեղ Դավիթին անձնապես չճանաչող մարդն արծարծում էր նրա անունը։

Մինչեւ հունիսի 17-ը՝ շուրջ 11 օր, Դավիթը եղել է հասանելի, չի խուսափել քննությունից ու չի խոչընդոտել դրա ընթացքը, անձամբ ներկայացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին եւ նիստից հետո էլ՝ իր նախաձեռնությամբ է ներկայացել Հակակոռուպցիոն կոմիտե։

Այս պայմաններուն Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցներից ամենածանրի՝ կալանքը կիրառումն ունի բացառապես քաղաքական իմաստ եւ բովանդակություն եւ որեւէ աղերս ՉՈՒՆԻ իրավունքի ու արդարադատության հետ:

Ազատությու՛ն ընկերներիս»,- գրել է Մելոյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *