Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում

Հայտնի են Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում:

​Երևանյան թիմը որակավորման առաջին փուլում կմրցի Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ:

​Այդ դիմակայության հանրագումարում հաղթանակի հասնելու դեպքում որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» որպես մրցակից կստանա «Ֆլորիանա» (Մալթա) / «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) զույգի հաղթողին:

​​«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» դիմակայության առաջին խաղը կկայանա հուլիսի 7-ին Երևանում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 14-ին:

​Որակավորման առաջին փուլը չհաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում, որի որակավորման երկրորդ փուլում որպես մրցակից կունենա «Վարդար» (Հյուսիսային Մակեդոնիա) / «Կուպս» (Ֆինլանդիա) զույգի պարտվողին:

Armsport

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *