Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է 2022 թ. փետրվարից մինչ օրս, և դրա ավարտը դեռևս հեռու է թվում։ Այս ողջ ընթացքում երկու պետություններն էլ կրել են հսկայական տնտեսական վնասներ։
Դիտարկենք պատկերը Ուկրաինայում։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022թ․ փետրվարից մինչև 2025թ․ դեկտեմբեր ժամանակահատվածում պատերազմի հետևանքով Ուկրաինայի տնտեսությանը հասցված վնասի չափը գնահատվում է մոտ $195 մլրդ։
Եթե դիտարկենք տնտեսության տարբեր ոլորտներով, ապա կտեսնենք, որ շուրջ $62 մլրդ վնաս է կրել բնակարանային տնտեսությունը, մոտ $40 մլրդ՝ տրանսպորտի ոլորտը, և մոտ $25 մլրդ՝ էներգետիկան։