Շվեյցարիայի ԱԳՆ․ ԱՄՆ, Իրանի, Կատարի և Պակիստանի բանակցությունները հետաձգվել են

ԱՄՆ, Իրանի, Կատարի և Պակիստանի բանակցությունները, որոնք պետք է կայանային ուրբաթ, հետաձգվել են, Շվեյցարիան պատրաստ է աջակցել դրանց անցկացմանը, հայտնել է համադաշնության ԱԳՆ-ն։

«ԱՄՆ-ի, Իրանի, Կատարի և Պակիստանի միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են։ Շվեյցարիան նախկինի պես պատրաստ է աջակցել այս բանակցություններին»,- նշվել է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Նշվել է, որ «համապատասխան նախապատրաստական աշխատանքը Բյուրգենշտոկում շարունակվում է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *