ԱՄՆ, Իրանի, Կատարի և Պակիստանի բանակցությունները, որոնք պետք է կայանային ուրբաթ, հետաձգվել են, Շվեյցարիան պատրաստ է աջակցել դրանց անցկացմանը, հայտնել է համադաշնության ԱԳՆ-ն։
«ԱՄՆ-ի, Իրանի, Կատարի և Պակիստանի միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են։ Շվեյցարիան նախկինի պես պատրաստ է աջակցել այս բանակցություններին»,- նշվել է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվել է, որ «համապատասխան նախապատրաստական աշխատանքը Բյուրգենշտոկում շարունակվում է»։