
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Կիևի գործողությունները (ԱԹՍ-ներով հարձակումները – խմբ․) կհանգեցնեն Ռուսաստանի կողմից ավելի կոշտ հարվածների։
«Միջուկային տերությանը հաղթել հնարավոր չէ։ Նրանց գործողությունները կհանգեցնեն մեր հակազդեցությանը՝ ավելի հզոր զենքով. դա միանշանակ է»,- նշել է նա։
Վոլոդինի կարծիքով՝ «բանակցությունների մասին խոսակցությունները նույնպես պատահական չեն»․ «Եվ այն, որ Զելենսկին նամակով դիմել է, ակնհայտորեն ցույց է տալիս, որ նրանք գիտակցում են, որ Ռուսաստանը հաղթում է, և հատուկ ռազմական գործողության նպատակները կիրագործվեն»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բաց նամակ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ուղիղ բանակցություններ սկսել։