
CNN-ը հայտնում է, որ ուրբաթ օրը ցուլը սպանել է թոշակառու մատադորին, որը կենդանիներին ցլամարտի էր պատրաստում Իսպանիայի հարավում գտնվող Մալագա քաղաքի ցլամարտի ասպարեզում:
Ռիկարդո Օրտիսը ցլերին վարժեցնում էր Մալագայի պատմական ցլամարտի ասպարեզ Լա Մալագետայի վանդակներում, երբ կենդանիներից մեկը նրան պոզահարել է, հայտնում է միջոցառումը կազմակերպող ցլամարտի Lances de Futuro ընկերությունը։
«Մենք ցանկանում ենք մեր խորին ցավակցությունը հայտնել մահացածի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին, ով ցլամարտի աշխարհում շատ սիրված և հարգված անձնավորություն էր», – ասվում է ընկերության հայտարարության մեջ։