2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոնալդինյոն 46 տարեկանում կարող է վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ բրազիլացին պատրաստվում է պայմանագիր կնքել Իտալիայի Սերիա C-ն ներկայացնող «Ռավեննա» ակումբի հետ։
Սպասվում է, որ Ռոնալդինյոն որպես ակումբի նոր ֆուտբոլիստ կներկայացվի հունիսի 23-ին՝ Մայամիում։
«Նոր գույներ, նույն ժպիտը։ Անհամբեր սպասում եմ, որ կրկին պարեմ գնդակի հետ և նոր պատմություն գրեմ Ինյացիոյի ու Չիպրիանիի ողջ ընտանիքի հետ։ Ֆուտբոլը միշտ եղել է ուրախության աղբյուր ինձ համար, և ցանկանում եմ նույն ոգին բերել նաև «Ռավեննա»»,-ասել է Ռոնալդինյոն։