Նոյեմբերյան համայնքում կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, այգիներին և բնակիչների տնտեսություններին

Նոյեմբերյան համայնքում կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, այգիներին և բնակիչների տնտեսություններին

Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտնում է. «Հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ են գրանցվել։
     Առավել տուժել են Բաղանիս, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը, որտեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին և բնակիչների տնտեսություններին։
     Ստեղծված իրավիճակի հետևանքները գնահատելու նպատակով` վարչական կենտրոններում իրականացվում են վնասների նախնական հաշվառման աշխատանքներ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *