«OneTwoTrip բիզնեսի համար». ռուսաստանյան ընկերությունների գործուղումները Հայաստան աճել են 27%-ով

2026 թվականի առաջին կեսին ռուսաստանյան ընկերությունների արտասահմանյան գործուղումների պահանջարկի ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանի ուղղությամբ․ ցուցանիշն աճել է 27%-ով։ Այս մասին ասվում է «OneTwoTrip բիզնեսի համար» ծառայության հետազոտությունում, որի տեքստը գտնվում է ТАСС-ի տրամադրության տակ։

Բացի Հայաստանից, նկատելի աճ է արձանագրվել նաև Չինաստանի, Վրաստանի և Ղրղզստանի ուղղություններով․ այստեղ պահանջարկն աճել է 20%-ով, իսկ Թուրքիա գործուղումները ավելացել են 11%-ով։ Միևնույն ժամանակ մի շարք ուղղություններում արձանագրվել է անկում․ ԱՄԷ-ում գործուղումները կրճատվել են 40%-ով, Հնդկաստան՝ 20%-ով, Բելառուս՝ 8%-ով։

Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում ռուսաստանյան ընկերությունների գործուղումների կառուցվածքում արտասահմանյան չվերթների բաժինը կազմել է 12,2%, մինչդեռ մեկ տարի առաջ այն եղել է 11,6%։

Երկրների վարկանիշում ըստ ժողովրդականության առաջատարը Չինաստանն է՝ 19,7% բաժնեմասով, նրան հաջորդում են Թուրքիան (12,2%) և Բելառուսը (11,8%)։ Թոփ ցուցակում են նաև Ուզբեկստանը (8,4%), Ղազախստանը (7,9%), Ղրղզստանը (4,8%), ԱՄԷ-ն (4,5%), Հայաստանը (3,7%), Հնդկաստանը (3,4%) և Վրաստանը (2,8%)։

Ռուսաստանի քաղաքների թվում գործուղումների թվով առաջատարներն են Մոսկվան (27%) և Սանկտ Պետերբուրգը (11,7%), ընդ որում նրանց դիրքերը մեկ տարվա ընթացքում չեն փոխվել։ Երրորդ տեղում է Եկատերինբուրգը (4,4%), սակայն դրա նկատմամբ պահանջարկը նվազել է 10%-ով։

Բարձր պահանջարկ է պահպանվում նաև դեպի Նովոսիբիրսկ, Կազան, Կրասնոդար, Սամարա, Ուֆա, Կրասնոյարսկ և Սոչի ուղևորությունների նկատմամբ, ընդ որում Սոչիում գործուղումների 45% նվազում է գրանցվել։ Փորձագետները սա պատճառաբանում են Կրասնոդարում օդանավակայանի բացումից հետո ուղևորահոսքի վերաբաշխմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *