«Համարյա հավկիթի չափ էր». Բաղանիսում ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են այգիներ, մեքենաներ, տանիքներ

Սահմանամերձ Բաղանիս համայնքում երեկ նույնպես ուժեղ կարկուտ է տեղացել, ինչի հետեւանքով մեծ վնաս է հասցվել գյուղացիներին։

Բաղանիսի վարչական ղեկավար Գեւորգ Սահակյանը NEWS.am–ին հայտնեց, որ տանիքներ են վնասվել, մեքենաներ, ծառեր, ցանքատարածքներ։

«Մոտ 15 րոպե կարկուտը եկավ, համարյա հավկիթի չափ էր, այսպիսի կարկուտ մենք չենք հիշում, որ Բաղանիսում տեղացած լինի։

Այսօր առավոտից մարդիկ գալիս են ու դիմումներ են ներկայացնում, որ հետո փոխհատուցում ստանան կրած վնասի համար»,– ասաց Սահակյանը։

Հիշեցնենք, որ ըստ Նոյեմբերյանի համայնքապետարանի, առավել տուժել են Բաղանիս, Ջուջևան, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը, որտեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին և բնակիչների տնտեսություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *