ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ գերատեսչություններին բացառել կանադական արտադրանքը տարեկան 50 միլիարդ դոլարի պետական գնումների ծրագրերից։ Թրամփն այս մասին հայտարարել է Truth Social-ում հրապարակված գրառման մեջ։
«Կանադան տարիներ շարունակ խաբում է մեզ, բայց շատերը չգիտեն, որ կանադական իշխանությունները, այդ թվում՝ նրա նահանգները, արգելել են ամերիկյան փոքր բիզնեսներին և ընկերություններին վաճառք իրականացնել պետական գնումների շուկաներում», – նշել է Թրամփը։
Նա մանրամասնել է, որ իր հրահանգով ԱՄՆ իշխանությունները, այդ թվում՝ ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչությունը, որը վերահսկում է պետական գնումները, կձեռնարկեն պատասխան միջոցներ։ Թրամփը նշել է, որ հանձնարարել է ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչակազմին՝ ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի հետ համատեղ, «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանադական ծագում ունեցող արտադրանքը պետական գնումների ծրագրերից բացառելու համար, մինչև Կանադան լիովին չներդնի փոխադարձության սկզբունքը և չապահովի արդարություն ամերիկացի ֆերմերների և ընկերությունների համար»։
Թրամփը չի մանրամասնել, թե կանադական որ ապրանքների մասին է խոսքը։ Նա նշել է, որ այս ծրագրի շրջանակում պետական գնումների ընդհանուր ծավալը «տարեկան ավելի քան 50 միլիարդ դոլարէ»։