Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահաս

Միլանի շրջանում ինը հոգով ավտոմեքենան ընկել է ջրանցքը, ինչի հետևանքով զոհվել է երեք դեռահաս։ Ղեկին եղել է Իտալիայի 19-ամյա քաղաքացի, որը, ըստ քննության տվյալների, կարող էր գտնվել ալկոհոլային հարբածության վիճակում, գրում է Daily Mail-ը։

Վթարը տեղի է ունեցել լուսաբացին Սենագո կոմունայում, երբ «Audi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել Վիլորեզի ջրանցքը։ Վարորդն արդեն գտնվում է քննության ներքո՝ ծանրացուցիչ հանգամանքներով անզգուշությամբ սպանության կասկածանքով։

Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ նա անցել է ալկոհոլի թեստ, որը դրական արդյունք է տվել։

Փրկարար ծառայությունները դեպքի վայր են ժամանել առավոտյան մոտ 5:30-ին։ Գործողությանը մասնակցել են հրշեջները, ոստիկանությունն ու ջրասուզակները, որոնք ջրում որոնում էին մարմինները։ Ավելի ուշ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ջրանցքից։

Զոհվածները 17 տարեկան էին․ երկու տղաներին մահացած հայտնաբերել են ավտոմեքենայի ներսում, իսկ աղջիկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Մնացած ուղևորները, որոնց տարիքը 17-ից 19 էր, վնասվածքներ են ստացել։

Միլանի դատախազությունը նշանակել է զոհվածների մարմինների դատաբժշկական փորձաքննություն։ Վթարի հանգամանքների քննությունը շարունակվում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *