Թրամփ. Քիր Սթարմերը կհեռանա Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնից

Քիր Սթարմերը կհեռանա Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնից։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նա ձախողվել է երկու շատ կարևոր հարցում՝ ՆԵՐԳԱՂԹԻ և ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ (ԲԱՑԵ՛Ք ՁԵԶ ՀԱՄԱՐ ՆԱՎԹԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԾՈՎՈՒՄ!)։ Մաղթում եմ նրան ամենայն բարիք», – նշել է Թրամփը։

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սթարմերը երկուշաբթի հանդես կգա հրաժարականի մասին հայտարարությամբ։

Միևնույն ժամանակ նշվում էր, որ վարչապետի պաշտոնը թողնելու պահանջով նրան է դիմել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվեթ Կուպերը։

Սակայն Սթարմերը անձամբ նման հայտարարությամբ առայժմ հանդես չի եկել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *