
Ուկրաինայի և Լեհաստանի միջև հարաբերությունների վատթարացումը կարող է հանգեցնել երկու ազգերի միջև թշնամանքի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին TSN-ին տված հարցազրույցում։
Քաղաքական գործիչը Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի գործողությունները համեմատել է Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի գործողությունների հետ։ Զելենսկին կարծում է, որ երկու առաջնորդներն էլ արմատականացնում են հասարակությունը՝ իրենց սեփական վարկանիշը բարձրացնելու համար։ Նա Նավրոցկիի գործողությունները կապել է նրա՝ 2027 թվականին Դոնալդ Տուսկին վարչապետի պաշտոնում փոխարինելու մտադրության հետ։
«Սա քաղաքական պայքար է, որը կարող է վատ ավարտ ունենալ՝ շատ վատ սրացումով։ Ես կարծում եմ, որ ատելությունից չի կարելի քաղաքական միավորներ կամ քաղաքական դիվիդենտներ շահել, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա կհանգեցնի երկրների և ժողովուրդների միջև վատ հարաբերությունների», – զգուշացրել է Զելենսկին։
Նա նաև ընդգծել է, որ ուկրաինացիներն ու լեհերը չեն կարող չլինել գործընկերներ և ընկերներ, քանի որ նրանք հարևաններ են։