Անկարան հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ հյուրընկալելու և կողմերի համաձայնությամբ ցանկացած ձևաչափով հանդիպում ապահովելու պատրաստակամության մասին։ Այս մասին հունիսի 22-ին «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Թուրքիայի կառավարության իր աղբյուրը։
«Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել կողմերի նախընտրած ձևաչափով», — ընդգծել է աղբյուրը։