Հայաստանից Ադրբեջան առաջին անգամ ապրանք է ներկրվել

2026 թվականի մարտին Ադրբեջանը առաջին անգամ գրանցել է Հայաստանից ապրանքների ներմուծում՝ շուրջ 960 ԱՄՆ դոլարի չափով։ Տվյալները հրապարակվել են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից՝ հղում անելով երկրի Պետական մաքսային կոմիտեին։

Միևնույն ժամանակ, 2026 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանը դեպի Հայաստան արտահանել է ընդհանուր առմամբ 5,757,000 դոլարի ապրանք։ Այդ ցուցանիշից 1,537,000 դոլարը բաժին է ընկնում միայն մարտ ամսին։

Հայաստան արտահանումից ստացված եկամուտը կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտահանման մոտ 0.1%-ը։

Չի նշվում, թե կոնկրետ ինչ ապրանք է ներմուծվել Հայաստանից։ Սակայն ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Ադրբեջանը հետաքրքրված է Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծմամբ, այդ թվում՝ ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենդանիներ, մրգեր, բանջարեղեն, որոշ խմիչքներ և տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *