Չինաստանում պարապլանիստը կախված է մնացել 60 մետրանոց աշտարակային կռունկից․ Xinhua

Չինաստանի հարավ-արևմուտքում պարապլաներիստը պարանով կախված է մնացել 60 մետր բարձրությամբ աշտարակային կրունկից. փրկարարներին հաջողվել է իջեցնել նրան։ Այս մասին հայտնում է «Xinhua» գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմտյան Սիչուան նահանգի Նանչուն շրջանում։ Գործակալության տվյալներով՝ ուժեղ քամու պատճառով պարապլաներիստը կորցրել է կառավարումը։

Փրկարարներն ազատել են տղամարդուն. նրա վնասվածքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *