Չինաստանի հարավ-արևմուտքում պարապլաներիստը պարանով կախված է մնացել 60 մետր բարձրությամբ աշտարակային կրունկից. փրկարարներին հաջողվել է իջեցնել նրան։ Այս մասին հայտնում է «Xinhua» գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմտյան Սիչուան նահանգի Նանչուն շրջանում։ Գործակալության տվյալներով՝ ուժեղ քամու պատճառով պարապլաներիստը կորցրել է կառավարումը։
Փրկարարներն ազատել են տղամարդուն. նրա վնասվածքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։