Չեխիան նախագահ Պավելին չի ներառել Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի պատվիրակության կազմում

Չեխիայի կառավարությունը երկրի նախագահ Պետր Պավելին չի ներառել Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի ազգային պատվիրակության կազմում։ Դրա մասին հաղորդում է iDNES պորտալը։

Պարբերականի տեղեկություններով՝ չեխական պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ Պատվիրակության կազմում կընդգրկվեն նաև կառավարության ներկայացուցիչներ, որոնց թվում՝ փոխվարչապետն ու արտգործնախարարը, ինչպես նաև պաշտպանության նախարարը։

Պետր Պավելն ավելի վաղ հայտարարել էր, որ կարող է դիմել Սահմանադրական դատարան, եթե իրեն հնարավորություն չտան մասնակցել գագաթնաժողովին։

Վարչապետը նշել է, որ նախագահը կգլխավորի Չեխիայի պատվիրակությունը 2026 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում անցկացվելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ ընդգծելով Պավելի ակտիվ միջազգային գործունեությունը պաշտոնը ստանձնելու պահից ի վեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *