Սոմալիի Hiiraan Online պորտալի տվյալներով, որը հղում է անում Սոմալիի իշխանությունների ներկայացուցչին, Իսրայելը ինքնահռչակ տարածաշրջանի ճանաչումից կարճ ժամանակ անց շուրջ 50 զինծառայող է ուղարկել Սոմալիլենդ։
Աղբյուրը պնդում է, որ համապատասխան տեղեկությունը պարունակվում է Սոմալիի հետախուզության զեկույցներում։ Նա նշել է, որ տարածաշրջան ուղարկվելու համար իբր ընտրվել են աֆրիկյան ծագում ունեցող զինծառայողներ, որպեսզի նրանք աչքի չընկնեն տեղի բնակչության շրջանում։
Ավելի վաղ Սոմալիլենդի պաշտպանության նախարար Մոհամեդ Յուսուֆ Ալին Reuters գործակալությանը հայտնել էր, որ Իսրայելը ռազմական բազաներ չի տեղակայում տարածաշրջանում, սակայն օգնություն է ցուցաբերում տեղի անվտանգության ուժերի պատրաստման գործում։ Նա բազայի ստեղծման մասին լուրերն անվանել էր բամբասանքներ։
Սոմալիլենդը, որը 1991 թվականին հռչակել է իր անկախությունը Սոմալիից, աշխարհի երկրների մեծ մասը դեռևս չի ճանաչել, իսկ ՄԱԿ-ը դիտարկում է որպես Սոմալիի մաս։