Լիտվայի պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել օդային թիրախների որսման համար նախատեսված անօդաչու թռչող սարքի ստեղծման համար։ Նախագծի իրականացման համար հատկացվել է շուրջ 3 միլիոն եվրո։
Ինչպես հայտնել են գերատեսչությունից, պաշտպանական ռեսուրսների գործակալությունը մասնակիցների հայտերն ընդունելու է մինչև հուլիսի 10-ը։
Նախագիծը նախատեսում է երկու փուլ։ Առաջին փուլում նախատեսվում է ընտրել երեք մասնակիցների, որոնք կմշակեն կործանիչի նախատիպը։ Երկրորդ փուլով նախատեսված է ստեղծված տեխնիկայի փորձնական խմբաքանակի գնում։