Փեզեշքիանն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ․ հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։

Հրապարակված հայտարարության համաձայն՝ նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, նաև տարածաշրջանային վերջին զարգացումները։

Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ և հայտարարել, որ Թուրքիան կտրամադրի «ամեն հնարավոր աջակցություն՝ խաղաղ ավարտ ապահովելու համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *