Միացյալ Նահանգները 60 օրով չեղարկել է իրանական նավթամթերքի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավոր գլխավոր արտոնագիր է տրամադրել, որով 60 օրով թույլատրվում են իրանական նավթի, նավթամթերքի և նավթաքիմիական արտադրանքի արդյունահանումը, փոխադրումն ու վաճառքը․ գրում է Reuters-ը՝ հղում անելով Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությանը։

Արտոնագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2026 թվականի օգոստոսի 21-ը։ Այն տարածվում է նաև բանկային գործարքների, ապահովագրական և լոգիստիկ ծառայությունների վրա, որոնք անհրաժեշտ են իրանական էներգակիրների արտահանման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *