Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը ժամանել է Օման՝ Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների համար

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ժամանել է Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ Հորմուզի նեղուցին առնչվող նոր պայմանավորվածությունների շուրջ բանակցություններ վարելու նպատակով։

Աղբյուրների տվյալներով՝ նրան դիմավորել է Օմանի արտգործնախարար Բադր բին Համադ Ալ-Բուսաիդին։ Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Օմանի սուլթան Հեյսամ բին Թարիք Ալ-Սաիդի հետ։

Առանձնահատուկ նշվում է, որ բանակցություններին կմիանա Իրանի արտգործնախարար Աբբաս  Արաղչին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *