Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ոչ միայն զրկեց խորհրդարան մտնելու հնարավորությունից՝ ԿԸՀ-ի միջոցով գողանալով ԲՀԿ-ի ձայները, այլև մտադիր է Ծառուկյանին սնանկացնել։ Մեկ շաբաթից ավելի է՝ ՊԵԿ-ը համատարած ստուգումներ է իրականացնում Ծառուկյանի և նրա ընտանիքի հետ կապվող բոլոր օբյեկտներում։
     Մի կողմից՝ հավանաբար փորձում են Ծառուկյանին քաղաքականապես չեզոքացնել, թույլ չտալ, որ հետընտրական ակտիվություն դրսևորի, մյուս կողմից՝ Փաշինյանն իր սիրած գործով է զբաղվում՝ փորձում է խլել իր դեմ դուրս եկած անձի ունեցվածքը։ Նաև կապիտալի վերաբաշխում են իրականացնում երկրով մեկ:

Երեկ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հպարտությամբ հայտարարեց, որ անվավեր են ճանաչել Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան` 2014 թվականին տրամադրված լիցենզիան: Օրեր առաջ էլ դատախազությունը գործընթաց է սկսել «Արարատցեմենտի» մասնավորեցման հետ կապված: Նման անթաքույց քաղաքական հետապնդումներ ընդդիմադիր ուժի հանդեպ, որն ընտրություններին է մասնակցել, ՀՀ քաղաքացիները չեն հիշում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *