Թրամփը գոհ է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը «լավ» է անվանել՝ հայտարարելով, որ այն նավագնացության համար «լիովին բաց» է։

«Հորմուզի նեղուցի հետ կապված մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, երեկ մենք ավելի շատ նավթ ստացանք, քան երբևէ անցել է դրանով (…) Նեղուցը լիովին բաց է»,- Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է Թրամփը։

Իր հերթին, ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հավաստիացրել է, որ նեղուցով երթևեկությունը «վերադարձել է մինչճգնաժամային մակարդակին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *