Դատարանը ժամանակավորապես վերականգնել է լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն


Աշխարհ


ԱՄՆ-ի դաշնային դատարանը Սպիտակ տան վարչակազմին պարտավորեցրել է անմիջապես վերականգնել անցյալ շաբաթ արգելափակված երեք լրատվամիջոցների լրագրողների մուտքը նախագահի նստավայր։

Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանը ժամանակավոր արգելանք է կիրառել արգելքի նկատմամբ, որի համաձայն՝ CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների՝ Սպիտակ տուն մուտք գործելու հավատարմագրերը պետք է վերականգնվեն 14 օրով։

Երեք լրատվամիջոցները դատական հայց էին ներկայացրել՝ պնդելով, որ իրենց լրագրողների մուտքի արգելքը հակասում է Սահմանադրությանը։ Նրանց լրագրողներից առգրավվել էին Սպիտակ տան մուտքի հատուկ քարտերը, և նրանք զրկվել էին շենք մուտք գործելու հնարավորությունից։

Թրամփի վարչակազմը դատարանում պաշտպանել է արգելքը՝ լրատվամիջոցներին մեղադրելով կեղծ տեղեկություններ հրապարակելու և ազգային անվտանգությանը սպառնալիք ստեղծելու մեջ։ Սակայն դատարանը այդ հիմնավորումները չի ընդունել։ Դատավոր Թիմոթի Քելլին նշել է, որ CNN-ը, Politico-ն և MS NOW-ը, ամենայն վանականությամբ, կկարողանան ապացուցել, որ Սպիտակ տան վարչակազմը արգելքը սահմանելիս չի ապահովել պատշաճ իրավական ընթացակարգ։

Դատավորը նաև կասկած է հայտնել ազգային անվտանգության վերաբերյալ վարչակազմի հիմնավորմանը՝ նշելով, որ նախագահ Թրամփը արգելքի մասին իր նախնական հայտարարության մեջ ազգային անվտանգության մասին չի հիշատակել։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ գործի նյութերում բավարար փաստական հիմք չկա պնդելու, թե լրագրողների հավատարմագրերի չեղարկումը իրականում կպաշտպանի ազգային անվտանգությունը կամ հակառակը՝ դրանց վերականգնումը դատական գործընթացի ընթացքում կվտանգի այն։

Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել դատարանի որոշումը։ Նախագահի իրավաբանները կարող են այն բողոքարկել կամ ձեռնարկել հետագա իրավական քայլեր։

Top News

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *