Երևանի ավագանին հունիսի 23-ի նիստին ընդունեց Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանափոխելու հարցը, որն ընդգրկված էր չզեկուցվողների ցանկում։
Նիստի մեկնարկին ավագանու մի խումբ անդամներ առաջարկեցին հարցը դարձնել զեկուցվող և քննարկել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցը զեկուցվող դարձնելու առաջարկը դրեց քվեարկության, որի արդյունքում այն մերժվեց։