
Այսօր Ռուսաստանից Հայաստան պարարտանյութի հերթական խմբաքանակն է ուղարկվել Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով։
Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ուղարկվել է վագոն պարարտանյութ՝ 408 տոննա քաշով։
Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 33,000 տոննա հացահատիկ, ավելի քան 7,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։