Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը


Հարեվաններ


Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Բրյուսելում կայացած ԵՄ-Մոլդովա երկրորդ գագաթնաժողովում կոչ է արել եվրոպական կառույցներին արագացնել երկրի անդամակցության գործընթացը՝ օգտագործելով առկա «հնարավորությունների պատուհանը»։ 

Սանդուն վստահեցրել է, որ Քիշնևը պատրաստ է անհապաղ բացել բանակցությունների մնացած բոլոր կլաստերները և շեշտել է, որ անդամակցությունը պետք է հիմնված լինի բացառապես երկրի ձեռքբերումների և բարեփոխումների արագության վրա։

«Մենք պատրաստ ենք անմիջապես բացել մնացած բոլոր կլաստերները։ Եվ՛ Եվրոպական հանձնաժողովը, և՛ ԵՄ խորհուրդը հաստատում են, որ մենք պատրաստ ենք։ Սա մրցավազք է ժամանակի դեմ, բայց մենք մտադիր ենք հաղթել», – ասել է Սանդուն։

Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարները դրական են գնահատել Մոլդովայի առաջընթացը՝ ընդգծելով արագ տեմպերը պահպանելու անհրաժեշտությունը։ 

Բրյուսելում քննարկվում է հաջորդ փուլերի բացման հնարավորությունը արդեն առաջիկա շաբաթների ընթացքում, ինչը, ըստ նախագահ Սանդուի, կենսական նշանակություն ունի Մոլդովայի համար՝ Ռուսաստանի կողմից գործադրվող աննախադեպ ճնշումների պայմաններում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *