«Արմենը ոչ թե ժամի, այլ ժամանակի հրամայականով է առաջնորդվում»․ Էդուարդ Շարմազանով

«Արմենը ոչ թե ժամի, այլ ժամանակի հրամայականով է առաջնորդվում»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով։
     2018-ի մայիսից ՀՀԿ դիրքավորվել է որպես ընդդիմադիր ուժ։
     Այս տարիների ընթացքում Հանրապետական կուսակցությունը սկզբում միայնակ, իսկ հետագայում՝ ընդդիմադիր գործընկերների հետ վեր է հանել նիկոլական ռեժիմի հակապետական քաղաքականության բնույթը։
     Չնայած անհավանական ճնշումներին, ՀՀԿ-ն միշտ եղել է պայքարի առաջնագծում՝ հավատարիմ մնալով ՀՀ Անկախության հռչակագրի իդեալներին։
     Դրան ի պատասխան ՀՀԿ գործիչները ենթարկվել ու ենթարկվում են քաղաքական բռնաճնշումների։
     Այսօր էլ այդ բռնաճնշումները ՀՀԿ-ի նկատմամբ շարունակվում են ու դրա վառ վկայությունը Արմեն Աշոտյանի դեմ հարուցված հերթական «գործն» է, որի հետևանքով ՀՀԿ փոխնախագահը կալանքի տակ է։
     Բայց Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանավայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար։
     Արմենը ոչ թե ժամի, այլ ժամանակի հրամայականով է առաջնորդվում։
     Ինչպես կասեր Նժդեհը՝ երբեմն ժամն աշխատում է և վատերի համար, իսկ ժամանակը՝ բացառաբար արժանավորի։
     Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *