Ազատազրկում հանուն սիրո | Top-News.am


Աշխարհ


Հարավային Կորեայում դատապարտման են ենթարկել Բրազիլիայի մի քաղաքացու, ով տևական ժամանակ հետապնդել է աշխարահռչակ կորեական  BTS խմբի անդամ Ջունգքուկին, բազմիցս այցելելով աստղի բնակարան։

Դատարանի տվյալներով՝ կինը մի քանի շաբաթների ընթացքում շուրջ 22 անգամ այցելել է երգչի տուն, փորձել է թողնել նամակներ ու լուսանկարներ՝ իր գործողությունները բացատրելով «հանուն սիրո»։
Սեուլի դատարանը նրան դատապարտել է մեկ տարվա ազատազրկման՝ երկու տարի ժամկետով պայմանական կասեցմամբ։ Նա նաև կարող է արտաքսվել Հարավային Կորեայից։

Կինը ձերբակալվել է այն բանից հետո, երբ փորձել է հետևել առաքման աշխատակցին և ներթափանցել երգչի բնակարանի տարածք՝ նախորդ նախազգուշացումները անտեսելուց հետո։

Top-news.am

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *