Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդ


Հարեվաններ


Թուրքիայի ՆԳ նախարարության անվտանգության գլխավոր վարչությունը հայտնել է Շանլըուրֆա և Քահրամանմարաշ նահանգների կրթական հաստատություններում տեղի ունեցած զինված հարձակումների գործով լայնածավալ ձերբակալությունների մասին։ Իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում արդեն իսկ բերման է ենթարկվել 83 անձ։

Հարձակումներից հետո թուրքական հատուկ ծառայություններն ուժեղացրել են վերահսկողությունը նաև թվային հարթակներում։ Հաղորդվում է, որ սահմանափակվել է հանցագործությունների հետ առնչություն ունեցող 940 սոցիմեդիայի հաշիվների հասանելիությունը, ինչպես նաև փակվել է 93 «Telegram» խումբ, որոնք օգտագործվել են հնարավոր համակարգման կամ քարոզչության նպատակով։

Հիշեցնենք, որ արյունալի իրադարձությունները մեկնարկել էին ապրիլի 14-ին, երբ Շանլըուրֆայի Սիվերեկ շրջանի վարժարաններից մեկում հրաձգության հետևանքով զոհվել էր մեկ և վիրավորվել 16 մարդ։ Իրավիճակն էլ ավելի է սրվել ապրիլի 15-ին, երբ Քահրամանմարաշի դպրոցներից մեկում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, իսկ վիրավորներինը՝ 13-ի։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *