Ռյուտտե․ ՆԱՏՕ-ի անդամներից բացի, դաշինքի գագաթնաժողովին կմասնակցի ևս 10 երկիր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն հայտնել է, որ դաշինքի առաջիկա գագաթնաժողովին Թուրքիայում, բացի նրա 32 անդամներից, կմասնակցեն ևս տասը երկրներ։

«Եվ կրկին, երբ մենք հասնենք Անկարա, մեզ կմիանան ևս 10 երկրներ, և սա նրա (ԱՄՆ նախագահի) գլխավորած 42 պետություններից կազմված կոալիցիան է։ Այն հակադրվում է մյուս չորս [պետություններին]՝ Չինաստանին, Հյուսիսային Կորեային, Իրանին և Ռուսաստանին, որոնք գործում են համատեղ և բախվում են այս հսկայական հակակշռին՝ ի դեմս Դոնալդ Թրամփի գլխավորած 42 երկրների», – ասել է Ռյուտտեն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 7-8-ին Անկարայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *